Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպեց դեսպանին, հրավիրեց նախարարին

Պաշտոնական
19

Ֆրանսիական կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ըստ դեսպանի՝ 2015 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան` համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրեց դեսպանին փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: