Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ դասախոսների հարցը դեռ լուծված չէ (տեսանյութ)

Հասարակություն
timthumb.php_1

ԵՊՀ 33 դասախոս վերջին երեք ամիսների ընթացքում դուրս են եկել աշխատանքից։ «Երիտասարդ դասախոսները լքեցին համալսարանը, քանի որ ֆինանսական դժվարություններ ունեին՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի հետևանքով»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ այս հարցով նրանք դիմել են վարչապետին, բայց հարցը դեռ լուծված չէ։ Իսկ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը շեշտել է, որ սկզբից էլ պարզ էր, որ այս օրենքը դժվարություն է ստեղծելու բնակչության համար։ Պարոն Վաղարշակյանի համոզմամբ՝ կառավարությունը շատ արագ օրենքներ է ընդունում, հետո եթե ընդվզում է լինում ժողովրդի կողմից, որոշում է, որ մի բան կփոխի։