Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15 տարեկան տղան մահացել է թունավորումից

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հարությունյանը: Պարզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երևանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: