Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուտ, որը կարող է հայտնվել յուրաքանչյուրիս սեղանին (տեսանյութ)

Հասարակություն
_WLhI2-CD_U

Երեք տարի առաջ 3 գիտնական ընկերներ միացան և համատեղ ստեղծեցին օգտակար կաթնամթերք։ «Այն իրենից ներկայացնում է այծի պանիր, մաքուր այծի կաթից է պատրաստված։ Եվ սովորական այծի պանրից տարբերվում է նրանով, որ հարստացված է 2 տեսակի կաթնաթթվային բակտերիաներով»,-նշել է գյուտի համահեղինակ Անահիտ Մանասյանը։ Պրոբիոտիկ պանրի գյուտը նախորդ տարի է գրանցվել Հայաստանում։ «Երկու տարբեր տեսակի բակտերիաների նմուշներ են կիրառվում այս պանրի արտադրության մերանի մեջ»,-նշել է կենսատեխնոլոգ, գյուտի համահեղինակ Նաիրի Գրիգորյանը։ Հոտային ու համային տարբերություն այս մթերքը,  մյուս պանիրների համեմատ, չունի։ Բայց ի տարբերություն մյուս պանիրների՝ կանխարգելում է դիսբակտերիոզը, օգնում նյութափոխանակությանը, ամրացնում իմունային համակարգը։ Այս տարվա հոկտեմբերից պրոբիոտիկ պանիրը վաճառքում է՝ դեռևս միայն մեկ սուպերմարկետում։   Մանրամասները՝ տեսանյութում