Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները անհաջող են մեկնարկել

Սպորտ
sport-chess-dubai

Քաթարում մեկնարկած Masters Open շախմատային խոշոր մրցաշարում Հայաստանի պատվիրակներից ոչ մեկը հաջող չի սկսել: Կայացած երկու տուրից հետո 2-ական միավոր են վաստակել 14 հոգի, որոնց մեջ չկա մեր շախմատիստներից որեւէ մեկը: Առաջատարներից կես միավոր ետ են մնում գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Էլինա Դանիելյանը մեկնարկային երկու պարտիաներում արդեն կորցրել են մեկական միավոր: Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Համեմատաբար ուժեղ մրցակիցներ են բաժին հասել Հրանտ Մելքումյանին, Սերգեյ Մովսեսյանին եւ Հովհաննես Գաբուզյանին: Մյուսները պետք է մրցեն միջազգային վարպետների եւ ՖԻԴԵ-ի վարպետների հետ: