Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշում էին լինել հարակից զեկուցող, թե ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b0b334c951ddbfc7410a096354b7e515

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ հերթական քառօրյային հանդես կգա որպես հարակից զեկուցող՝  ԵՏՄ-ին  Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ հարցով։ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ հանձնաժողովը չի կարող հանդես գալ հարակից զեկուցմամբ, քանի որ ընդհանրական մոտեցում ցուցաբերել չի կարող: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասաց, թե իրենք պարզապես քննարկում են հարակից զեկույցով հանդես գալու կամ չգալու հարցը, որպեսզի հետագայում իրենց չքննադատեն անգործության մեջ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, եթե հանձնաժողովը հարակից զեկուցմամբ հանդես գա, ուրեմն պետք է լիարժեք քննարկում էլ լինի: «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանի կարծիքով՝ ԵՏՄ հարցը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ արտաքին քաղաքականության եւ համապատասխան հանձնաժողովի հետ այս հարցն ընդհանրապես որևէ առնչություն չունի, քանի որ միայն տնտեսական հարց է: Հարակից զեկուցմամբ հանդես գալու հարցը դրվեց քվեարկության: Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Վահան Բաբայանը դեմ քվերակեցին, սակայն Արտակ Զաքարյանի, Արտաշես Գեղամյանի, Թեւան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմ ձայների շնորհիվ հարցը դրական լուծում ստացավ: