Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում Հեֆֆերնի հետ առանց լրագրողների են քննարկում

Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերն այս պահին ԱԺ-ում մասնակցում է փակ նիստի։ Արտաքին հարցերի հանձնաժողովից լրագրողներին դուրս են հրավիրել։ Հիշեցնենք, որ այնտեղ մինչ այդ  քննարկվում էր այս հարցը՝ «Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2014 թվականի դեկտեմբերի 1 - 4-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին»։ «Սովորական հանդիպում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: Անդրադարձ կատարեցինք հարցերի շատ լայն շրջանակի: Հանձնաժողովը մեր կարեւոր գործընկերներից է, եւ մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք» ,- ասաց դեսպանը հանդիպումից հետո։