Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհային ոստիկանը վրաերթի է ենթարկվել

Հասարակություն
17a1dd459a0eb086c09e57c94146d2bd

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանի ծառայությունը չի ավարտվում, ոստիկանը ոստիկան է բոլոր ժամերին, ծառայության մեջ, թե ծառայությունից դուրս: Օգնել եւ աջակցել մարդկանց՝ հաճախ նաեւ սեփական անվտանգության գնով: Այսօր Երևան- Սպիտակ ճանապարհի 80-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն ավարտելուց հետո տուն վերադառնալիս տեսնելով ստեղծված իրավիճակը՝ կանգ է առել երթևեկությունը կարգավորելու նպատակով: Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 4-5 ավտոմեքենա, ինչի հետևանքով Տ. Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը: ՃՈ տեսուչը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց»: