Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործ ունենք ահաբեկչական ձեռագրի հետ. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Հասարակություն
Հրկիզվել-է-7-ավտոմեքենա

Երեւանում այս գիշեր մեքենաներ են հրկիզվել։ Դրանց տերերը մասնակցել են «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման իրազեկման ավտոերթին. «Գործ ունենք ահաբեկչական ձեռագրի հետ, այդ ամենը անում են մարդիկ, որոնց համար ոչ մի արժեք գոյություն չունի»,- հայտարարեց Նախախորհրադարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Ոստիկանության շենքի մոտ, «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամները պահանջում են գտնել եւ պատժել մեղավորներին. «Եթե կա այդպիսի բանդա, որը կարող է կազմակերպված վեց ավտոմեքենա հրկիզել քաղաքում, ապա ոստիկանությունը լուրջ խնդիրներ ունի, եթե իհարկե ինքը չէ այս պրոցեսի նախաձեռնողը»,- հավելեց Նախախորհրդարանի մեկ այլ անդամ Վարդան Հակոբյանը։ Ոստիկանությունը վստահեցնում է, թե ահազանգերն արդեն ընդունվել են ի գիտություն։ Արդարադատության նախարարը նույնպես տեղյակ է կատարված դեպքի մասին, սակայն մեկնաբանություններ դեռ չի անում. «Ես 10 տարի դատավոր եմ ու առանց փաստերի չեմ կարող մեկնաբանել»։