Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Հասարակություն
shtab-27.11.14-1

Նոյեմբերի 25-ից 27-ը Երևանում էր Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ միջազգային համագործակցության և եվրոպական ֆոնդերի վարչության ավագ փորձագետ Մարիուշ Կոնիեչնիի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայությունների հետ տեղի ունեցան համատեղ քննարկումներ՝ կապված «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» նախագծի հետ, որը Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի և Լեհաստանի Ներքին գործերի նախարարության աջակցությամբ: Նոյեմբերի 27-ին պատվիրակությանը ընդունեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Ողջունելով հյուրերին` Արամ Զաքարյանը կարևորեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության ոստիկանական համագործակցության ընդլայնման փաստն ու պատրաստակամություն հայտնեց շարունակելու այն: Լեհական կողմը ներկայացրեց եռամյա ոստիկանական համագործակցության ծրագրի ներկա ընթացքը՝ բարձր գնահատելով ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալիզմը և մինչ այժմ կատարված աշխատանքները: Քննարկվեցին ծրագրի նախագծի հետ կապված մի շարք մանրամասներ: Նշվեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի գերակայությունը ամրապնդելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ: Նախատեսվում է մինչև տարեվերջ ստորագրել ծրագիրը, որը կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից: Մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: