Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի ու Գորիսի ավտոճանապարհներին մերկասառույց է

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին (Գորիս- Կապան) և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի,Արագածի,Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն