Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդը ներկայացրել է հավաքականի խաղային փիլիսոփայությունը

Սպորտ
sport-shaland

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը եւ ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, հանդիպել են ՀՀ առաջնության բարձրագույն խմբի թիմերի գլխավոր մարզիչների հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, շվեյցարացի մասնագետը ներկայացրել է հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում եւ հարձակվում: Նա նաեւ ծանոթացրել է թիմի խաղի տակտիկական առանձնահատկություններին` թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն հանդիպման մարտավարությունը: Թոմաս Ռիչարդը մեր մարզիչներին ներկայացրել է Հայաստանի առաջնությանը եւ եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը: Հանդիպման վերջում Բեռնար Շալանդի եւ մարզիչների միջեւ տեղի է ունեցել գործնական քննարկում եւ մտքերի փոխանակում: