Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկը՝ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին

Քաղաքականություն
Levon-Hayrapetyan2

Հայազգի բարերար Լեւոն Հայրապետյանը հոգեբանական առումով ընկճված էր։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Հայրապետյանի անձնական բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը։ Նա անձամբ էր մեկնել Մոսկվա՝ Լեւոն Հայրապետյանին հանդիպելու համար։ Բժշկի  խոսքերով՝ մեկ շաբաթ հիվանդանոցային պայմաններում գտնվելուց հետո, առողջական վիճակը մի փոքր բարելավվեց. «Դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ամեն օր պրոցեդուրաներ է ստանում ՝ կաթիլայիններ եւ այլն։ Նա այն հիվանդն է, ում առողջական վիճակը միայն հիվանդանոցային պայմաններում կարող է բարելավվել»։ Հիշեցնենք, որ Հայրապետյանին  մեղադրանք է առաջադրվել, ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում), մեքենայություն հոդվածներով: Նա, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Հուլիսի 17-ից Լեւոն Հայրապետյանը գտնվում էր կալանքի տակ, սակայն հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ Դատարանը հաշվի էր առել այն հանգամանքը, որ կալանավորը տառապում է դիաբետով, քաղցկեղով եւ երկու անգամ էլ սրտի կաթված է տարել։