Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու բուհ ՊՈԱԿ-ից դարձան հիմնադրամ

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Կառավարության նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Գործադիրը  նաեւ որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը: