Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներին ստիպում են վաճառել միայն Մայրապետյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM91905_copy

Տերյան 23,25 և Լալայանց 37 շենքերը ճանաչվել են բացառիկ գերակա շահ և որոշվել է քանդել այդ երեք շենքը, դրա հետ միասին նաև նախկինում՝ «Հայ համերգի» շենքը, որը հարակից է Լալայանց 37 շենքին։ «Գերակա բառը արդեն հուշում է, որ դա օրենքով սահմանված հանրային շահ է, համապետական և բացառիկ։ Ես մեր ընդդիմադիրներին հարց եմ տալիս, որ եթե դա հանրային շահ է, ապա ինչու՞ մինչ օրս մենք չգիտենք, թե ինչ է կառուցվելու այդ շենքերի փոխարեն»,-շեշտում է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։ Նաս 2014թ հոկտեմբերի 3-ին նամակով դիմել է քաղաքապետարան, որտեղ խնդրել է նշել, թե ինչ է կառուցվելու այդ քանդված շենքերի փոխարեն, կա արդյոք հաստատված նախագիծ։ Վարդան Գերավետյանի խոսքերով՝ քաղաքապետարանից պատասխանը եղել է , որ դեռևս այդ տարածքների համար նախագիծ չկա. «Այսինքն՝ համարյա 8-րդ տարին է լրանում, բայց Կառավարությունը չգիտի, թե ինչ է կառուցելու այդտեղ, բայց այդ տարածքը ճանաչել է բացառիկ գերակա շահ»։ Բանախոսը նաև նշում է, որ բնակիչներից 8 հոգու դատարանից ծանուցում է եկել. «Բակիչներին եկած այդ որոշման ասվում է, որ արգելված է օտարել Հին երևանցու փողոցի 37շենքի բնակարանները, բացառությամբ,եթե բնակարանները օտարվելու են «Լոկալ դեվելոփեր»ընկերությանը,որի տնօրենը տխրահռչակ Սամվել Մայրապետյանն է, որին կառուցապատումը տրվել է սկսած Տերյան փողոցից մինչև հրշեջների շենքը՝ Սախարովի հրապարակ»։ «Սա պետական ռեկետի պես մի բան է, որ մի մարդու տվել են բացառիկ իրավունքներ և այդ մարդը իրագործում է այն , ինչ ուզում է, և կապ չունի, թե քանի տարի դա կտևի, և արդեն ԴԱՀԿ-ից էլ նման ահաբեկչական նամակներ են գալիս, որ բնակիչները իրավունք ունեն վաճառել իրենց շինությունը, բայց միայն Սամվել Մայրապետյանին»,- շարունակեց նա։ Նախաձեռնության մեկ այլ անդամ Գրիգոր Ղազարյանն էլ իր հերթին ընդգծեց, որ երբևիցե զուգահեռներ չեն անցկացվում, թե ինչպիսին է եղել քաղաքը մի քանի տարի առաջ և ինչպիսին է այն հիմա։ Այս համատեքստում նա անդրադարձավ նաև Աֆրիկյանների շենքին. «Որևիցե դրական տեղաշարժ ապամոնտաժող բրիգադի կողմից մենք առ այսօր չենք տեսել, և քաղաքային իշխանությունների ձեռագիրը չի փոխվել, եթե կա պատմամաշակութային արժեք ներկայացնող կոթող, նրանք դա ապամոնտաժում են, բնակիչներին՝ հանում, և տարածքը այդպես թողնում են»։