Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանն անգամ ասաց՝ Պուտինին մի քննադատեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM91908

«Եթե մեր պաշտպանության բանակը այդ ժամանակ է որոշել կատարել գործողությունը , ուրեմն այդ ժամանակ է ճիշտ գտել, կամ այդ ժամանակ է պատրաստ եղել»,- կարծում է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի վերադարձման գործողությունը քննարկելը նա առհասարակ ճիշտ չի համարում. «Սա ֆուտբոլային խաղ չէ, որ ասենք գոլը ժամանակին խբեցինք, թե չէ, սա պատերազմական իրավիճակ է եւ պետք էր ժամանակ պատրաստվելու համար»։ ԱԺ պատգամավորը այս հարցում Պաշտպանության նախարարության գործողություններն անթերի է համարում, իսկ Արտաքին գործերի նախարարության աշխատանքում որոշ թերություններ նա նկատել է, թեեւ. «Դիվանագիտությունն այնպիսի կատեգորիա է, որ մենք բոլոր դետալներին չենք տիրապետում և պետք էլ չէ, որ տիրապետենք: Կուլիսների հետևում դիվանագետներն ավելի շատ աշխատանք են տանում, քան հայտարարություններում»: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին՝ պարոն Արզումանյանը ցավով նշեց, որ այս միության վտանգների մասին այսօր ԱԺ-ում չի խոսվում. «Ներկայացվում է որպես տնտեսական միություն, բայց սա քաղաքական միություն է, դա փաստ է: Չի խոսվում՝ ուր ենք գնում, ինչ է սպասվում մեզ»:   Պարոն Արզումանյանը վստահեցրեց, որ հաջորդ քառօրյային կխոսի դրա մասին: «Հայաստանում մտածում են, որ Ռուսաստանն է ամեն ինչ որոշում, եւ ամեն ուժ, որ ձգտում է իշխանության փորձում է սիրաշահել Ռուսաստանին։ Անգամ Շավարշ Քոչարյանը ասաց, որ Պուտինին պետք չէ քննադատել, որովհետեւ դա կարող է դուր չգալ մեր գործընկերներին»,- հավելեց նա: