Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1,2 մրդ դրամ՝ Քննչական կոմիտեին, ընդամենը 900 մլն՝ սահմանամերձ գյուղերին (տեսանյութ)

Տնտեսություն
MHM91900_copy

Կառավարության այսօիրվա նիստում Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2015 թ պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխությունները։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ ԱԺ հանձնաժողովներից եւ խմբակցություններից՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ Ժառանգություն, ստացվել է 367 առաջարկություն։ Ինչպես նաեւ առաջարկություններ է ներկայացրել 20 պատգամավորներ ։ Ի դեպ, «Ժառանգությունը» «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, քանի որ դեմ է, չի ներկայացնի առաջարկություն։ Ի տարբերություն Դաշնակցության, որը նախապես էր հայտարարել, որ դեմ լինելով ներկայացնելու է առաջարկներ։ Այնուհետեւ Պավել Սաֆարյանը նշեց, որ վարչապետի կողմից ընդունվել է 45 առաջարկություն, մյուսների դեպքում տրվել են պարզաբանումներ։ Փոփոխությունների արդյունքում բյուջեն համալրվել է 13,5 մլրդ դրամով, որից 5 մլրդ- ը ուղղվել է կուտակային համակարգին, 3 մլրդ-ը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի համաֆինանսավորմանը։ Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցի միջոցառումներին հավելյալ կտրվի 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի պահպանման համար 1,2 մլրդ դրամ, մինչդեռ սահմանամերձ գյուղերի համար 900 մլն դրամ։ Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, այն մնացել է անփոփոխ՝ 114 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2,34%-ը։ Նախարարությունները իրենց հերթին ներկայացրել են իրենց ծախսերի վերանայման հայտ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչեւ այսօրվա աշխատանքային օրվա ավարտ դեռ կարող են ներկայացնել առաջարկություններ Ֆինանսների նախարարությանը։