Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենասյան վրա մալուխի ամեն մի հանգույց արժե 750 դրամ (տեսանյութ)

Հասարակություն
KMEa2-wMZyY

Երեւանի գրեթե բոլոր փողոցներում կարելի տեսնել մալուխներից գոյացած սարդոստայնները։ Այդքան անհրաժեշտ հեռախոսի ու ինտերնետի լարերը ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքը, այլ նաեւ վտանգավոր են։ Հենասյուներին պարուրվող մալուխները ավելանում են անընդհատ։ Ժամանակից տեխնոլոգիաները տներ հասցնելու համար այլընտրանք դեռեւս չկա ։ Երեւանի քաղաքապետարանում գիտեն խնդրի մասին, սակայն գրչի մի հարվածով արգելել հենասյունների միջոցով օպտիկա-մանրաթելային մալուխներ անցկացնել անհնար է. «Խնդիրը մնում է բաց, կամ մենք պետք է թողնենք փողոցները քանդեն, կամ պետք է ընդհանուր լուծում ունենանք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Հենասյուները պատկանում են քաղաքապետարանին. սպասարկումը իրականացնում են «Երքաղլույս» եւ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունները։ Հենասյունների վրա մալուխի ամեն մի հանգույցի համար կազմակերպությունները ամեն ամիս վճարում են 750 դրամ. «Երկուսն էլ 100 տոկոս համայնքային կազմակերպություններ են ու 100 տոկոս գումարը գնում են այդ կազմակերպություններին, քանի որ հենասյունների խնդիրների դեպքում սպասարկումը տրված է այդ կազմակերպություններին»,- ասաց պարոն Նիկոյանը։ Քաղաքապետարանի պաշտոնյաներն ուսումնասիրել են եվրոպական փորձը։ Այնտեղ մալուխները ստորգետնյա են։ Երեւանի նորաբաց փողոցներում այս մեթոդն արդեն կիրառվել է ։ Բայց քաղաքը լարերից ամբողջովին ազատելու համար տարիներ են անհրաժեշտ։ Մինչեւ այդ հենասյունները նույն ծանրության տակ դեռ կմնան, եթե անգամ  վտանգավոր է։ Չնայած քաղաքապետարանում վստահեցնում են , որ դրանք պարբերաբար ստուգումներ են անցնում, բայց դժբախտ պատահարները երբեք չեն բացառվում։