Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը համարել է շոշափելի հաղթանակ

Քաղաքականություն
261114LAHHGlkhHyupPargev-Info_1

Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ էր։ Հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Ըստ նրա՝ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության եւ մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ: Հյուպատոսարանում Նախագահը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել սփյուռքահայ եւ ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար: