Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնակցությունը իրականում պառակտվու՞մ է, թե՞... Առավոտ

Հասարակություն
Bagrat-Yesayan2

Արդեն մեկ շաբաթից ավելի է ֆեյսբուքում և սոցիալական ցանցերում պտտվում է Արևմտյան Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցության տարածած կոչը: Այստեղ, մասնավորապես նշված է. «Մինչև երբ պիտի շարունակուին այս անարդարութիւնները մեր կուսակցութեան մեջ…կը բաւէ լուռ մնանք և կոյրօրէն հետւինք այս կառավարման ձևին, որ մեր կուսակցութիւնը կը տանի դէպի անկում»: Aravot.am-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է այս կոչից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդիրները հարթելու համար: Նա, լուրջ չվերաբերվելով այս կոչին, արձագանքեց. «Թե քննարկման այս ձևը, այսինքն՝ ֆեյսբուքում, թե քննարկումը սկսողի անունը մի բան են ապացուցում, որ կոնկրետ մարդ այդ ամենում չկա, կամ կա, բայց ցանկանում են անունը թաքցնել: Հենց նաև այն անվանումը, որ ընտրվել է, Դաշնակցության առօրյա բառապաշարում բացակայում է: Արևմտյան Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցություն հասկացություն չկա մեր բառապաշարում: Դաշնակցությունը մեկ միասնական կուսակցություն է, որը տարբերություն չի դնում արևմտահայի, արևելահայի, կամ արևելահայերի միջև՝ պարսկահայի, հայաստանցու, արցախցու, կամ ջավախքցու միջև: Ի սկբանե այն ձևը, անունը, որ ընտրել են, ապացույց են այն բանի, որ սա կամ դաշտից դուրս, կամ ինչ-որ մարդու մտածած հակադաշնակցական վարքագիծ է, կամ էլ ՀՅԴ հայաստանյան գործունեության դեմ ուղղված ինչ-որ բան»: Բագրատ Եսայանն հիշեցրեց, որ նման միջադեպեր կուսակցության 124 տարիների գործունեության ընթացքում հազվադեպ չեն եղել՝ թե դրսից հատուկ ծառայությունների, թե ներսում հակականոնադրային եղանակով հարցերը քննարկելու փորձերի միջոցով: Մեր հարցին՝ այս նախաձեռնությունը ո՞ր կողմից կարող էր ուղղորդվել: Պարոն Եսայանը պատասխանեց. «Բացարձակ որէև լուրջ ենթադրություններ չեմ ուզում կառուցել, քանի որ այնքան անլուրջ է և այն ֆեյսբուքում քննարկողների թիվն էլ՝ 3000, եթե կեղծիք չէ, ուղղակի ցույց է տալիս, որ մարդիկ կարդում են Դաշնակցություն և այդ անվան շուրջ են փորձում հավաքվել ու քննարկում ծավալել՝ իրենց մտահոգությունները հայտնելով: Մանրամասներն՝ այստեղ