Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի հանձնակատարն՝ ընդդեմ սեռական և գենդերային բռնության

Քաղաքականություն
untitled12

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Պն. Անտոնիո Գութերեշի խոսքը` «Պաշտպանելով իրավունքները և պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ» թեմայով «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության» քարոզարշավի մեկնարկման առթիվ։

2014թ.-ի նոյեմբերի 25-ին Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը մեկնարկեց «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության>> քարոզարշավը, որ կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: Այս տարի ՄԱԿ ՓԳՀ-ն որպես քարոզարշավի թեմա ընտրել է «Պաշտպանելով իրավունքները և պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ»: Չնայած երեխաների ամուսնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը հեշտ չէ, քանի որ ստույգ տեղեկավությունը բացակայում է, այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն ամուսնացող անչափահաս երեխաների թիվը մեծ է. ամեն տարի մոտ 15 միլիոն 18 տարեկանից ցածր տարիքի աղջիկ ամուսնանում է: