Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

Քաղաքականություն
5baad05f3c63c1429d2dd6b317cab7e8

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, ս.թ. նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը: Երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը: