Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության և գիտության զարգացումը` ԵՏՄ ինտեգրման համատեքստում

Քաղաքականություն
71f378f8094e3d4b8ca7628479282402

2014թ. նոյեմբերի 27-29-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ Կազան քաղաքում` մասնակցելու Եվրասիական հասարակական ֆորումին: Ֆորումի ժամանակ կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության կրթության և գիտության համատեղ զարգացման վերաբերյալ: Նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` ֆորումի շրջանակներում: Ֆորումի ընթացքում կքննարկվեն մի շարք այլ հարցեր, որոնցից են` 1.Եվրասիական տնտեսական համագործակցության ուղիներ, 2.Եվրասիական տնտեսական տարածքի ընդհանրական ձևավորման իրավական կողմեր, 3.Եվրասիական տնտեսական տարածքի ընդհանուր աշխատաշուկա, 4.Եվրասիական տնտեսական տարածքի մեկ ընդհանուր ենթակառուցվածքի զարգացում: