Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գագիկ Մինասյանը մեղադրում է միջազգային հանրությանը (տեսանյութ)

Հանրապետական Գագիկ Մինասյանը պնդում է, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը միայն դրական հետևանքներ կունենա։ «Մեծ ջանքերի արդյունքում Ռուսաստանի հետ գտել ենք հարմար տարբերակ նաև գազի գնի, նավթամթերքի և չմշակված ադամանդի գների հարցում»,-նշել է պատգամավորը։ Որպես բացասական կողմ նա նշել է միայն մաքսատուրքերի ավելացումը։ Պարոն Մինասյանը շեշտել է նաև, որ բարձրագույն կրթությամբ անձինք հանգիստ կկարողանան Ռուսաստանում աշխատանք գտնել։ Նաև հավելել է, որ մի շարք սահմանափակումներ, որ գործում են այդ երկրում ապրող այլազգիների համար, հայերի վրա չեն տարածվի։