Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երիտասարդ դիվանագետները ԵՄ-ի ֆինանսավորմամբ պրակտիկա են անցկացրել

Քաղաքականություն
EM

Չորս հայ երիտասարդ դիվանագետ անցկացրել են երկամսյա պրակտիկա Բրյուսելի, Ստրասբուրգի, Վիեննայի և Ժնևի եվրոպայան ու միջազգային հաստատություններում և Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Վարչական և կառուցվածքային կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ԵՄ-ի կողմից ստացել են կրթաթոշակ: Վերադառնալով հայրենիք՝ նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել ծրագրում մասնակցելու ընձեռած հնարավորության համար: Դիվանագետները նշել են, որ 2 ամիսը, որոնց ընթացքում իրենք ընդգրկված են եղել դեսպանատան թիմի կազմում՝ անմիջական մասնակցություն ունենալով միջազգային ֆորումներում առաջացած մի շարք կրիտիկական խնդիրների լուծմանը, հանդիսանում է Դիվանագիտական դպրոցում ձեռքբերած իրենց կրթությանը գումարված կարևոր լրացում: Դա գնահատվում է որպես աշխատանքային վերապատրաստում, որը կօգնի իրենց հետագա գործունեության ընթացքում: Չորս դիվանագետների վերադարձը ազդարարեց «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողություների ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող 2014թ համար գործողությունների ավարտը: Ներկայումս իրականացվող ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին: Ծրագիրն ունի երկու տարվա տևողություն և աջակցում է դպրոցի գործունեությանը, խորհրդատվություն է տրամադրում կառույցի ապագայի վերաբերյալ ռազմավարության մշակման հարցում, ինչպես նաև աջակցում է կրթական ծրագրերի զարգացմանն ու միջին օղակի դիվավանագետների վերապատրաստմանը: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 895,500 եվրո: 2014թ. փետրվար և նոյեմբեր ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում 23 միջազգային դասախոս այցելել է Դիվանագիտական դպրոց: Դասախոսներն ընդհանուր առմամբ 450 ժամ տևողությամբ դասախոսություններ են կարդացել դիվանագիտական ծառայության համար նախապատրաստվող միջին օղակի վերապատրաստման ծրագրի շրջանակներում դիվանագետ դառնալու ցանկություն ունեցող ուսանողների համար: Հուլիսին ծրագիրը ֆինանսավորել է Դիվանագիտական դպրոցի խմբի մեկ շաբաթյա առաքելությունը Լոնդոն, որտեղ խումբը մասնակցել է դիվանագետների համար հատուկ մշակված անգլերեն լեզվի դասընթացին, որը նաև դասավանդվելու է 2015թ. դպրոցում: