Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի հետ գտել են հարմար տարբերակ (տեսանյութ)

Քաղաքականություն
c873a8f77af009d4c62449fe8b839d52

Հանրապետական Գագիկ Մինասյանը պնդում է, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը միայն դրական հետևանքներ կունենա։ «Մեծ ջանքերի արդյունքում Ռուսաստանի հետ գտել ենք հարմար տարբերակ նաև գազի գնի, նավթամթերքի և չմշակված ադամանդի գների հարցում»,-նշել է պատգամավորը։ Որպես բացասական կողմ նա նշել է միայն մաքսատուրքերի ավելացումը։ Պարոն Մինասյանը շեշտել է նաև, որ բարձրագույն կրթությամբ անձինք հանգիստ կկարողանան Ռուսաստանում աշխատանք գտնել։ Նաև հավելել է, որ մի շարք սահմանափակումներ, որ գործում են այդ երկրում ապրող այլազգիների համար, հայերի վրա չեն տարածվի։ Անդրադառնալով ուղղաթիռի կործանման դեպքին, պատգամավորը նշել է, որ դա միջազգային հանրության գործելակերպի արդյունք է։ «Այն, ինչ տեղի ունեցավ ուղղաթիռի հետ, ուղղակի հետևանքն էր այն բանի, որ միջազգային հանրությունը բավարար քաղաքական կամք չդրսևորեց և առավել քան համոզված եմ, որ այսպիսի վերաբերմունքը մի հետևանք է ունենալու. այսպիսի ծանր միջադեպերը շարունակական են լինելու»,-շեշտել է պարոն Մինասյանը։