Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորայր Ավետիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-shtanga2

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթը Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներում մեր 77 կգ քաշային մարզիկներ Նորայր Ավետիսյանն ու Հակոբ Մկրտչյանը զբաղեցրին համապատասխանաբար` 2-3-րդ տեղերը եւ արժանացան արծաթե ու բրոնզե մեդալի: Նրանք ետ մնացին միայն ռուսաստանցի Վիկտոր Գետցից, որը պարզապես մրցակցությունից դուրս էր, քանի որ նա մրցահարթակ էր բարձրանում այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին ելույթները: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկով այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին: Իսկ ահա մեր մինչեւ 23 տարեկանների ընտրանին բաժանում է 7-9-րդ տեղերը: Այսօր մեր պատվիրակներից հանդես կգա միայն 18-ամյա Տաթեւիկ Հակոբյանը, որը ուժերը կփորձի մինչեւ 75 կգ քաշային կարգում: