Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում հավաքվել էին Հարավային Կովկասի ակտիվ կանայք

Հասարակություն
6413a9fd0af92debcc25cda320498e2f

Նոյեմբերի 23-24-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հարավային Կովկասի կանանց կոնգրեսը կազմակերպել էր «Մարտահրավերներ և հեռանկարներ կանանց դերը Հարավային Կովկասում քաջալերելու համար. Պեկին+20» խորագրով իր երկրորդ տարեկան համաժողովը: Այն նվիրված էր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կանանց կողմից հանդիպող խնդիրների բարձրաձայնմանն ու քննարկմանը: Հարավային Կովկասի երեք հանրապետությունների կանայք հավաքվել էին մի վայրում՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնց բախվում են իրենք իրենց գործունեության մեջ և հարթակ ստեղծելու այդ խնդիրներին առճակատելու մեխանիզմներ քննարկելու համար: Համաժողովի վերջում քննարկվեց Հարավային Կովկասի կանանց կոնգրեսի՝ որպես կանանց միասնական գործելու հարթակի անհրաժեշտության և կիրառելիության մասին: Մասնակիցները եկան միաձայն համաձայնության կոնգրեսի անհրաժեշտության մասին՝ որպես միասնական խնդիրներին անդրադարձի հարթակ: Հարավային Կովկասի կանանց կոնգրեսը հիմնադրվել է 2013թ. մարտին «Կանանց ռեսուրսային կենտրոն» (Հայաստան), «Կանանց իրավունքների պաշտպանության ասոցիացիա» (Ադրբեջան) և «Կանանց քաղաքական ռեսուրսային կենտրոն» (Վրաստան) հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ միասնական աշխատանքի արդյունքում: Միավորված գենդերային հավասարության, համերաշխության և ներառականության արժեքների շուրջ, Հարավային Կովկասի կանանց կոնգրեսը ապահով և վստահելի հարթակ է Հարավային Կովկասի կանանց, կանանց խմբերի և այլ կազմակերպությունների համար: Հիմնական նպատակն է հասնել տարածաշրջանում կանանց իրավունքների պաշտպանության, ապահովել քաղաքական և խաղաղաշինական գործընթացներում կանանց մասնակցությունը և զարկ տալ կանանց հասարակական կազմակերպությունների, տեղական կառավարությունների և միջազգային կառույցների միջև արդյունավետ համագործակցությանը: Այս մասին հայտնում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ մամլո բաժինը։