Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկա տեղեկատվություն ջրամատակարարման վերականգման կոնկրետ ժամի մասին

Հասարակություն
woter

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայությունը  ներկայացրել է ընկերության 2014թ. հոկտեմբերին գործունեության արդյունքները։ Ըստ հաղորդագրության՝   հոկտեմբերին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 71%-ը, 17-23,5 ժամ՝ 26%-ը, իսկ 12-17 ժամ՝ 3%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1545 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 400-ով և կազմել 357 602: Ջրի վաճառքը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 183 հազար մ3-ով, իսկ ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով՝ 0,5 մ3-ով եւ կազմել է 13,3 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 237 տարաբնույթ ակտ, որից 20-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:  

Հիմնական ցուցանիշներ 2008թ.հոկտեմբեր 2013թ.հոկտեմբեր 2014թ.հոկտեմբեր 2014թ. հոկտեմբերը 2013թ. հոկտեմբերի համեմատ /+-
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11822 8894 8462 -432 /2008թ. հոկտեմբերից` -3360/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 323 000 51 000 38 000 -13000 /2008թ. հոկտեմբերից` -285000/
Ջրամատակարարման շարունակականություն`% 78,5 96,3 96,5 + 0.2% կետ /2008թ. հոկտեմբերից`+ 18% կետ

Ի դեպ, ընկերությունը տեղեկացնում է ջրամատակարման դադարների մասին, սակայն սպառողի համար հասանելի որեւէ տեղ չի ֆիքսվում դրա վերականգման վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ տեղեկատվությունը ընկերության կայքում շատ դժվար է գտնել։ Ըստ սպառողների՝ այս պարագայում շատ դժվար է լինում ապացուցել, որ ջրամատակարման դադարը նախատեսվածից երկար է եղել։