Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում էլ է հնդկաձավարի դեֆիցիտ (տեսանյութ)

Հասարակություն
hndkacavar

Հայաստանում 10 օրվա ընթացքում մեկուկես անգամ թանկացել է հնդկաձավարը։ «390 արժեր, հիմա 660։ Կապում են նրա հետ, Ռուսաստանում է թանկացել, իսկ մեզ մոտ հիմնականում ներկրվում Ռուսաստանից եւ Ուկրաինայից»,- «Ա1+»-ին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Հայաստանում ոչ միայն թանկացել է, այլեւ փոքր խանութներում նաեւ հնդկաձավարի դեֆիցիտ է նկատվում։ « Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը Հայաստանում հնդկաձավարի գների բարձրացումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում։ «Այսօր չեն ներկրել, երեկ չեն ներկրել, բայց քանի որ մեր գոտին հիմնականում համարվում է ռիսկային գոտի, մեզ մոտ հենց տնտեսվարողները տեսնում են դրսում թանկանում է ապրանքը, այստեղ միանգամից են թանկացնում, իսկ եթե էժանանում է, այստեղ ամիսներ են անցնում, նոր է էժանանում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հնդկաձավարի շուկայի վերաբերյալ տվյալներ չունի։ Պատճառաբանում են՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն գոյություն չունի, ուստի շուկան չեն ուսումնասիրում։ «Ցանկացած ապրանք կարելի է ներկրել, մի քանի հոգու մեջ բաժանել եւ ասել, որ տարբեր մարդիկ են ներկրում, բայց դա կարող է լինել մեկ մարդ, ցավոք սրտի խնդիրը եղել է, կա եւ դեռ շարունակվում է»,- հակադարձում է Կարեն Չիլինգարյանը։ Ի դեպ, պարոն Չիլինգարյանը օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից։ Այնտեղ հասկացել է, որ հնդկաձավարը թանկացել է ոչ թե այն պատճառով, որ պակաս բերք է ստացվել, այլ տնտեսական ճգնաժամի հետ կապված մարդիկ սկսել են ավելի շատ հնդկաձավար գնել։ Վիճակագրության համաձայն՝ մարդը տարվա ընթացքում ուտում է 3 կգ հնդկաձավար։