Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ գիշեր ճանապարհը մաքրել են քարերից

Հասարակություն
6ee53b028ca093001a8a989d278de34b

Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Երեկ 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր: «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար : Այս մասին տեղեկացնում է  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։