Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ նախագահը զանգել է Նալբանդյանին

Քաղաքականություն
Didier-Burkhalter

Շվեյցարական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։