Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց մրցամարտում

Սպորտ
a1+aronyan2

Սենտ Լուիսում ավարտվեց Հիկարու Նակամուրա – Լեւոն Արոնյան շախմատային մրցամարտը:   Կողմերը վերջին օրը անցկացրին 16 բլից պարտիա: Ինչպես եւ սպասվում էր, այն անցավ ամերիկացի շախմատիստի առավելությամբ, որը լավագույններից մեկն է կայծակնային շախմատում: Հիկարու Նակամուրան վաստակեց 9,5, իսկ Լեւոն Արոնյանը՝ 6,5 միավոր:   Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 17,5:14,5՝ հօգուտ ամերիկացուն, քանի որ առաջին՝ դասական փուլը, ավարտվել էր ոչ-ոքի՝ 8:8:   Հիշեցնենք, որ մրցանակային հիմնադրամը կազմում էր 100 հազար դոլար, որի 60 տոկոսը ստանալու է հաղթողը, իսկ 40-ը՝ պարտվողը: