Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաթան Ստամբուլում քեֆ էր պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tata

Այն,  ինչ տեսնում եք տեսանյութում՝ կրոնական աղանդի հավաք չէ եւ բղավողն էլ հոգեւոր առաջնորդ չէ։ Նա թուրքահայ հանդիսավար է, որը Ստամբուլի համերգային կենտրոնում հավաքված հայերին տեղյակ է պահում օրվա գլխավոր իրադարձության մասին. «Բեմ կհրավիրեմ աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի փոփի արքան, մայր Հայաստանի ձայնը՝ Թաթա Սիմոնյան»։ Մոսկվացի պարուհիների հետ Թաթա Սիմոնյանը բեմ է մտնում աննկատ։ Ցանկացած կատարման արանքում հայ երգիչը հավաքված հայերին տեղյակ է պահում, թե ինչ կարող են անել իր ամեն կատարման ընթացքում. «Գոռալ, բղավել, սուլել, ծափահարել, բարձրանալ աթոռներին, ես ձեզանից հետո կմաքրեմ»։ Ստամբուլահայերը բոլոր պատգամներին չէ, որ հետեւում են բառացի Դա աննկատ չի անցնում հայ հռչակավոր երգչի աչքից։ Նա քեֆ է պահանջում. «Էնպիսի քեֆ, որ ամբողջ աշխարհը իմանա, որ մենք հայերով միշտ պիտի քեֆ անենք։ Առաջ Աստված։ Էնպես որ էսօր տժժում ենք բոլորս»։ Դահլիճում երեւում է հայկական եռագույնը։ Այս դահլիճից դուրս սակայն այդքան էլ հեշտ չէ սեփական հայությամբ հպարտանալը։ Այս մարդուն ճանաչողներն ասում են՝ ինքը հայ է։ Մինչդեռ Բոսֆորի զբոսաշրջային նավերից մեկի այս մատուցողն իրեն ծպտված հայ էլ չի համարում։ Ասում է՝ ես քուրդ եմ։ Բայց մտերմություն է փնտրում այնտեղ, որտեղ հայերեն խոսք կա. «Ես խելագարվում եմ հայերենի համար, ես նույնքան հաճախ հայկական հեռուստաընկերություններ եմ դիտում»։ Ստամբուլում այսօր ոչ մեկին չես զարմացնի հայ լինելով։ Սակայն որոշ զգուշություն պետք է։ Օրինակ, այս շենքի նախամուտքը բնավ չի ասում, որ այստեղ է գտնվում Հրանտ Դինքի հիմնադրած «Ակոսի» խմբագրատունը. «Ամեն մարդ գիտե, որ հոս տեղը «Ակոսն» է»,-ասում է «Ակոսի» աշխատակից Վարդան Էստուկյանը։ Չիմացողին այդ մասին որոշ տեղեկություններ կտա այս սալահատիկը։ Նա, ով կրակեց Դինքի վրա, գիտեր «Ակոսի» տեղը։