Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտային նոր խորհուրդ Հայաստանում

Սպորտ
timthumb.php_

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացել է նախարարին կից ստեղծված մարզական-հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նիստին մասնակցել են հանրապետության տարբեր համայքների եւ քաղաքների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Նախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորելով խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, ընդգծել է այն առաջնահերթ հարցերի լուծումները, որոնք համայնքներում հնարավոր կլինի իրականացնել համատեղ ուժերով: Նիստի մասնակիցներին հուզող հարցերն ու առաջարկությունները լսելուց եւ քննարկելուց հետո, նախարարը հորդորել է բոլորին՝ լինել ակտիվ, տեղերում ծանոթանալ իրավիճակին եւ այդ ամենը ներկայացնել հետագա նիստերի քննարկմանը: