Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական
unnamed52

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները: