Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնության արդյունքում, ամեն տարի տասը կին է մահանում (տեսանյութ)

Հասարակություն
12.09.11-1186Բռնություն

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրը` Երեւանում երթ է անցկացվել: Ակտիվիստների պաստառներում, բռնության արդյունքում մահացած կանանց նկարներն են եղել: «Օգնության կարիք են ունեցել, բայց օգնություն ոչ ոք ցույց չի տվել, որովհետև մահերը հիմնականում շարունակական ծեծի ու բռնությունների վերջին արդյունքն են լինում»,-նշել է ակտիվիստ Նելլի Առաքելյանը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամեն տարի մեր երկրում, ընտանեկան բռնության արդյունքում`10-ից ավելի կին է մահանում: Հայաստանն առ այսօր չունի «Ընտանեկան բռնության մասին» օրենք։ Հասարակական սեկտորի կողմից նախագիծը վաղուց ներկայացվել է, սակայն չի ընդունվել: Պատճառաբանություններից մեկը` ֆինանսական սղությունն է նշվել: Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի ավարտին, թվով 131 օրինագիծ և քաղաքացիների 2000-ից ավելի ստորագրություն` ակտիվիստները հանձնել են Ազգային ժողով: Մանրամասները տեսանյութում: