Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխգնդապետը՝ լրագրողին. «Չափալախ կուտես, այ կիրգիզ». Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Shamshyan_odachuner

Այսօր «Եռաբլուր»  պանթեոնում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի զոհված օդաչուների հուղարկավորությունից առաջ մի միջադեպ եղավ: Մինչ սգո արարողությունը, երբ օդաչուների մարմինները բերեցին Եռաբլուր, լրագրողները սկսեցին տեսանկարահանել զոհվածների լուսանկարները: Մի փոխգնդապետ, որը լուսանկարների տեղափոխման հատվածի համար էր պատասխանատու, սկսեց կռվել լրագրողների հետ՝ հորդորելով չնկարել: Այնուհետեւ վեճի բռնվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ՝ բղավելով՝ «Արա գնացեք, սրբություն չունե՞ք արա: Գնացեք՝ կչափալախեմ, ասում եմ՝ մի նկարի: Կիրգի՛զ, կիրգի՛զ ես դու»: Նա հորդորեց թաղումը նկարել, ոչ թե նախապատրաստումը: Մանրամասներն՝ այստեղ