Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Վերա Բրեժնեւան ընտրել Հայաստանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vera1

Վերա Բրեժնևան, որը վերջերս նշանակվել է ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպան, ՄԱՁԻԱՀ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան: «Ուրախ եմ Երևան այցի համար, այժմ արդեն՝ նոր դերում, - ասաց Վերա Բրեժնևան: - Ես հնարավորություն ունեցա հանդիպելու կանանց, որոնք բախվել են ՄԻԱՎ-ի խնդրին:Նրանք զարմանալի, ուժեղ և գեղեցիկ կանայք են: Ցանկությունս մեծ է, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ նրանք չվախենան օգնություն հայցել: Եվ որ օգնությունը լինի ժամանակին ու որակյալ: ՄԻԱՎ-ը չպիտի խոչընդոտի նրանց լիարժեք և երջանիկ կյանքին Հայաստանում»,- ընդգծեց Բրեժնևան: Նա կանանց կոչ արեց պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստավորում անցնել և իրենց զուգընկերներին ևս խրախուսել անելու նույնը: vera4 vera vera2 vera3 ՄԱՁԻԱՀ-ի բարի կամքի դեսպանի դերում Վ. Բրեժնևան մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ-ին բախված կանանց խնդիրներին: Նա զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման խնդրի իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ նոր սերունդ ունենալու, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի խթանման հարցերով: «Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում պետք է լինի առաջին երկիրը, որը կկասեցնի ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2020թվականը»,- ընդգծեց ՄԱՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանան: ՄԱՁԻԱՀ-ի գնահատականներով՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ավելի քան 1,1 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Ամեն տարի այս թիվն աճել է շուրջ11 հազարով: ՀՀ-ում ՄԻԱՎ-ի դեպքերի գրանցումն սկսվել է 1988 թ.: 1988 թ-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ըՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1906 դեպք: 2012 – 2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտավոր քանակը 3700 է: