Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն անտոկոս վարկ կտրամադրի

Տնտեսություն
cxaxot

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կորուստներ կրած ծխախոտագործներին աջակցելու նպատակով նրանց անտոկոս վարկ է տրամադրելու` պարտավորությունների մարման համար, ինչպես նաև երկու տարով ազատելու է ջրի վարձավճարից: Այս մասին ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ իր մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցության ժամանակ։ Ընթացիկ տարում մշակվել է շուրջ 100 հա ծխախոտի դաշտ, որի բերքատվությունն այնքան էլ գոհացուցիչ չէ` հիմնականում երաշտով պայմանավորված: Բերքի ցանկալի արդյունքին հասնելուն խանգարել են նաև ոռոգմանը և մթերմանն առնչվող որոշ հարցեր: Ոլորտի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նոր ծրագիր է մշակվում. Մարտունու շրջանում արդեն մոտ 163 հա, իսկ Ասկերանում` 60հա ծխախոտի դաշտեր մշակելու հայտեր կան ներկայացված: