Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

12 գլխավոր հերոս՝ մեկ գրքում (տեսանյութ)

«Մոյրանների նոթատետրից» սա արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի երկրորդ գիրքն է։ Գրքում ընդգրկված է 11 պատմվածք եւ մեկ վիպակ։ «Գրքի 12 ստեղծագործություններն էլ վերնագրել եմ կոնկրետ հերոսների անունով, սա նույնպես եզակի դեպք է, 12 անուն, 12 գլխավոր հերոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Անուշ Ասլիբեկյանը։ Բոլոր պատմվածքների միջով կարմիր գծով անցնում է հայի ճակատագրի թելը, որը կապում է ժամանակները, իրադարձություններն ու իրողությունները։ Պատմվածքներում ներկայացված են մարդկային ամենաբազմազան տեսակները՝ Հայաստանի պատմության ամենատարբեր փուլերում, 20-ականներից մինչեւ մեր օրերը։ «Մոյրանների նոթատետրից» ժողովածուում ընդգրկված «Մերսեդես» ստեղծագործությունը 2015 թ-ին բեմադրվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Հակոբ Ղազանչյանի կողմից՝ գլխավոր դերում Նորա Արմանին է։