Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Զավեշտալի զանգեր ԱԻՆ-ում (տեսանյութ)

2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, որի արդյունքում զոհվել է 445, տուժել՝ 6702 մարդ։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ «Անցած տարվա համեմատ տեխնածին արտակարգ իրավիճակների թիվը աճել է 85 տոկոսով։ Աննախադեպ էր նաև ուժեղ քամու դեպքերը, այս տարի դրանց թիվը հասավ 111-ի, միչդեռ անցած տարի մենք ընդամենը 39 ուժեղ քամու դեպք ենք ունեցել»,-տեղեկացրեց նա։ Փրկարար ծառայության գնդապետը հպարտությամբ նշեց, որ այս ինն ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 33 մարդու կյանք, ինչը 21-ով ավել է նախորդ տարվա համեմատ։