Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայատառ դոմենը կկապի՞ սփյուռքն և Հայաստանը (տեսանյութ)

«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «հայ» նոր դոմենային անունը, ինչը հնարավորություն կտա այսուհետև համացանցում տեղեկատվություն տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։ «Ինտերնետային հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղլյանը սա համարում է մեծ ձեռքբերում և նկատում, որ հայատառ դոմենի օգտագործումը կարող է դառնալ սփյուռքը և Հայաստանը իրար կապող կարևոր գործիք: