Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մավրիկ Նասիբյանը հաղթանակը նվիրել է զոհված օդաչուներին

Սպորտ
sport-sambo1

«Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին» - «Զվարթնոց» օդակայանում սամբոյի Հայաստանի հավաքականի դիմավորման ժամանակ հայտարարել է սամբոյի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր սամբիստները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են այսօր գիշերը: Այդ մրցումներում Հայաստանը նվաճել է երկու մեդալ`մեկ ոսկե եւ մեկ բրոնզե: Հիշեցնենք, որ նորընծա չեմպիոն Մավրիկ Նասիբյանը եւ երրորդ մրցանակակիր Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը: