Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այնքան էշ է, որ հա՛մ ոչնչացնում է, հա´մ լուսանկարն է տեղադրում » (տեսանյութ)

Հասարակություն
a052bcbd410a9a3761c7fc931fc7a451

Մինչև 1988թվականի վերջերը Հյուսիսային Արցախում գոյություն են ունեցել 50-ից ավել հայաբնակ գյուղեր, որոնք 1990 ական թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջովին ավերվել են։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ հայկական պատմամշակութային արժեքներից միայն պատառիկներ են մնացել։ «Պատմական փաստ է, որ երբ մենք մեր պապենական հայրենիքից ինչ-որ տարածք կամ մաս ենք կորցրել, մենք փոխհատուցել ենք այն մշակույթով։ Թե՛ ադրբեջանցիները, և թե՛ նրանց ավագ եղբայրը՝ Թուրքիան, նույն համոզմանն են, որ ուրիշի հայրենիքում պետություն ստեղծելու և հայրենիք կերտելու ճանապարհին բոլոր այն մշակութային և պատմական արժեքները, որոնք մնացել են բնիկներից, ուղղակի խանգարում են և մատնեւմ են պատմական իրականությունը»,-ասաց Սամվել Կարապետյանը։ Հյուսիսային Արցախի կամ այլ կերպ ասած նախկին Գարդման նահանգի մասին պատմող սակավաթիվ լուսանկարներն ու հուշագրությունները մեզ են հասել պատահական ձևով։ «Ադրբեջանցիները այնքան էշ են, որ հա´մ վերացնում են մեր եկեղեցիները, կոթողները, հա´մ դրանց լուսանկարն են տեղադրում համացանցում։ Այսինքն լուսանկարների մի մասը մենք ձեռք ենք բերել համացանց տեղադրվելուց հետո»։   Հուշարձանագետը ափսոսանքով էր վերհիշում Հյուսիսային Արցախի այն բացառիկ հուշարձանների և այլ կոթողների մասին, որոնք դարձել են ադրբեջանցիների վայրագությունների առարկա.   «Հիմնահատակ ավերել են պատմական Բախշիկ գյուղի եկեղեցին, Աբլաթ գյուղի եկեղեցուց ոչինչ չեն թողել, տիեզերքից արված լուսանկարները ցույց են տալիս, որ այդ հրաշալի եկեղեցուց նույնիսկ 1մ բարձրությամբ պատ չեն թողել, Գանձա քաղաքի սուրբ Հովհաննես եկեղեցին վերածել են կամերային երաժշտություն ունկնդրելու դահլիճի, բայց որպեսզի թուրքը դասական երաշտություն լսի, պարզվում է, որ պատերից քերել են բոլոր արձանագրությունները»։   Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հյուսիսային Արցախի հայաթափման 26-րդ տարելիցը, որի առիթով Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը կազմակերպել էր համաժողով։