Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի աննախադեպ քամիներ են եղել (տեսանյութ)

Հասարակություն
Anushik-AIN

2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, որի արդյունքում զոհվել է 445, տուժել՝ 6702 մարդ։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ «Անցած տարվա համեմատ տեխնածին արտակարգ իրավիճակների թիվը աճել է 85 տոկոսով։ Աննախադեպ էր նաև ուժեղ քամու դեպքերը, այս տարի դրանց թիվը հասավ 111-ի, միչդեռ անցած տարի մենք ընդամենը 39 ուժեղ քամու դեպք ենք ունեցել»,-տեղեկացրեց նա։ Փրկարար ծառայության գնդապետը հպարտությամբ նշեց, որ այս ինն ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 33 մարդու կյանք, ինչը 21-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Ինչ վերաբերում է զավեշտալի զանգերին, պարոն Խանգելդյանը պատմեց, որ դրանք հիմնականում կենցաղային բնույթ են կրում. «Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները տանը առնետ կամ միջատ են տեսնում, զանգում են մեզ ու կանչում, անգամ շորերը լվացքի պարանին փաթաթվելու դեպքի համար է զանգ գրանցվել»։