Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իզաբելա Յայլյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport-shtanga1

Հայաստանի ծանրորդները առաջին մեդալները նվաճեցին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցումներում գերազանց հանդես եկավ Իզաբելա Յայլյանը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ, հրումում` 106 կգ ծանրաձողը եւ երկամարտի 191 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում 56 կգ քաշային մեր մարզիկ Սմբատ Մարգարյանը երկամարտում ցույց տալով 252 (107+147) կգ արդյունք, գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե պարգեւի: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ համեստ արդյունքներ եւ ցույց տալիս: 62 քաշային կարգում մեր ծանրորդներ Րաֆֆի Գալստյանն ու Գեւորգ Բաղդասարյանը զբաղեցրին համապատասխանաբար 7-րդ եւ 10-րդ տեղերը: 69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում: