Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Կարևոր լուրեր Հասարակություն

Կանայք ենթարկվում են թե հոգեբանական, թե ֆիզիկական և թե սեռական բռնության (տեսանյութ)

«Կինը բռնության է ենթարկվում անգամ այն դեպքում, երբ ճաշը ժամանակին տաքացրած չի լինում». սա Կանանց իրավունքների կենտրոնի գրանցած խախտումներից մեկն է։ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16 օրյակ»-ն անց է կացվում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։ Մեր երկրում կանանց դեմ բռնության խնդրով զբաղվող առաջին կառույցը հիմնադրվել է 1991 թվականին։ Կենտրոնը պայքարում է երեք մեխանիզմով. իրազեկման բարձրացում, ծառայությունների մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին և օրենսդրական դաշտի բարելավում։ 16 տարի է՝ գործում է նաև կենտրոնի Թեժ գիծը։ Գնալով զանգերը ավելանում են, բայց դա աշխատակիցները չեն կապում բռնության դեպքերի ավելացման հետ։