Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պարզվում է՝ մինչեւ կյանքի վերջ վարորդը պետք է անդորրագիրը պահի (տեսանյութ)

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հերթեր են , վիճաբանություն է ամիսներ շարունակ։ Վարորդները չեն զսպում վրդովմունքը. ճանապարհային երթեւեկության կանոնները թեկուզ մեկ անգամ խախտելու դեպքում՝ արգելանք է դրվել նրանց հաշիվների վրա։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդը տուգանքը մուծելուց հետո է ընկել քաշքշուկի մեջ։ Ճանապարհային ոստիկանությունում չեն ժխտում այս խնդիրները, սակայն վստահեցնում են, թե նման դեպքերում հարցն իրենք արագ կարգավորում են։ «Ոչ մի իրավական ակտով չկա, թե ինչքան պետք է քաղաքացին պահի այդ անդորրագիրը։ Քանի որ այդ ակտերը պետք է ընդունվեն 1 տարվա ժամանակահատվածում, մենք մոտավորապես էլ ասում ենք՝ դե մոտ 1 տարի էլ պահի, բայց պարզվում է , որ ոչ , պարզվում է , որ մինչև կյանքի վերջ էլ պետք է պահի»,- ասում է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։