Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանին լուրջ փորձություն է սպասվում

Սպորտ
a1+aronyan1

Սենտ Լուիսում անցկացվող շախմատային մրցամարտում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չորրորդ պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Այդպիսով, մրցամարտի առաջին փուլից հետո, որում մրցակիցներն անցկացրին 4 դասական պարտիա, հաշիվը հավասար է 8:8 (հաղթանակի համար տրվում է 4, ոչ-ոքու համար՝ 2 միավոր): Այսօր կմեկնարկի երկրորդ փուլը: Շախմատիստները կանցկացնեն 16 բլից պարտիա: Այստեղ արդեն միավորները հաշվարկվելու են սովորական ձեւով: Լեւոն Արոնյանին բավականին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ Հիկարու Նակամուրան համարվում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը բլիցում (վարկանիշով զիջում է միայն Մագնուս Կառլսենին):